Ամերիաբանկը դարձել է ակրեդիտիվ հաստատող բանկ ղազախական բանկի համար

30.11.2012 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկն այսուհետ հանդես է գալիս ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող, այլեւ որպես ակրեդիտիվ հաստատող բանկ:

Ամերիաբանկը հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար: Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտիվի հաստատումը Ամերիաբանկի կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաեւ կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը:

«Ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման շնորհիվ ` որպես հուսալի եւ կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առեւտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ»,- նշված է Ամերիաբանկի հաղորդագության մեջ:

Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում Ամերիաբանկի ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով:

Դիտում՝ 2036

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW