ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է Xpress Money համակարգին

29.11.2012 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է Xpress Money միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որը բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի առանց հաշվի բացման փոխանցումներ իրականացնել 125 երկրներ եւ հակառակ ուղղությամբ:

Xpress Money համակարգը զբաղեցնում է առաջատար դիրքեր Մերձավոր Արեւելքի երկրների դրամական փոխանցումների շուկայում, ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Միացյալ Արաբական Էմիրություններում: «Սա հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին առանց հաշվի բացման փոխանցումներ իրականացնել Արաբական Միացյալ Էմիրությունների գրեթե ցանկացած քաղաք», - նշել են բանկում:   

Համակարգը հայտնի է նաեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, ԱՄՆ, Կանադան, եվրոպական երկրները եւ ԱՊՀ-ն:

Դրամական միջոցների շրջանառությունը համակարգով  իրականացվում է ԱՄՆ դոլարով: Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաեւ ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով: Գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեների ընթացքում:

Հասցեատերը գումարը ստանալուց միջնորդավճար չի վճարում: Ուղարկողի միջնորդավճարի չափը կախված է փոխանցման գումարի չափից: Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5 000 ԱՄՆ դոլար:

Դիտում՝ 1538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW