Կուտակային կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի, ասել է վարչապետը

28.11.2012 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2014թ-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը Հայաստանում տարեցների շրջանում աղքատությանը վերջ տալու սկիզբն է, այսօր ասել է  ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քերեն Հիլիարդը:

Ելույթ ունենալով Երեւանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված տարեկան համաժողովում, նա ասել է նաեւ, որ պարտադիր կուտակային համակարգին անցնելով, Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներում վերջ կտրվի նաեւ աշխատողների աշխատավարձի ոչ ամբողջական հայտարարագրմանը եւ ընդհանրապես չգրանցված աշխատողներ ունենալուն, ու կսկսվի համատարած անցումը դեպի կորպորատիվ կառավարում:

Համաժողովին մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է որ Հայաստանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի այլընտրանք չունի: «Երկրի ժողովրդագրական իրավիճակը հուշում է, որ մոտ ապագայում Հայաստանում մեկ աշխատողին բաժին է ընկնելու երեք թոշակառու, ինչը ներկայիս բաշխողական կենսաթոշակային համակարգի պայմաններում էապես կբարձրացնի զբաղվածների բեռը եւ կբերի Հայաստանի ներդրումային գրավչության նվազմանը», - ասել է վարչապետը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ելույթում ասել է, որ կուտակային համակարգի շահառուների «առաջին սերնդի» հիմնախնդիրը, որը կապված է նրանց կողմից միաժամանակ ներկայիս եւ ապագա կենսաթոշակառուների համար հատկացումներ կատարելու հետ, լուծվում է 2013թ-ից ներդրվող եկամտային հարկով:

Դիտում՝ 3063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW