«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից արդեն օգտվել է 975 ընտանիք

27.11.2012 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից արդեն օգտվել է 975 ընտանիք:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:

Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 7 մլրդ 320 մլն դրամ: Վարկերի 55%-ը տրամադրվել է Երեւանում բնակարան ձեռք բերելու նպատակով, 45%-ը ՝ մարզերում:

«Այս տարվա դեկտեմբերի 5-ից կմեկնարկի նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտների երիտասարդ մասնագետների ընտանիքների համար նախատեսված բնակարանային ծրագիրը: Ընթացքի մեջ է Ավան համայնքում կառուցվող երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների շենքերի կառուցումը»,- ասել է Արսեն Քարամյանը:

Նա վստահություն է հայտնել, որ գալիք նախագահական ընտրությունների արդյունքները չեն անդրադառնա ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող՝ երիտասարդ ընտանիքների համար բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վրա:

Դիտում՝ 3476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW