Երեւան/Մեդիամաքս/. Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է բանկային համակարգի աշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ:«Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 1993 թվականի հենց այս օրը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարեւոր մի հանգրվան էր։ Հետագայում պետությունը որոշում ընդունեց, որ այս օրը մեր երկրում պետք է նշենք իբրեւ բանկային համակարգի աշխատողի օր։ Կառավարության անունից շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատողներին եւ նրանց մաղթում նորանոր հաջողություններ ի բարօրություն մեր ժողովրդի եւ մեր պետության ամրապնդման», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 3311