UNISTREAM-ը ճանաչվել է Արեւելյան Եվրոպայի փոխանցումների լավագույն համակարգը

19.11.2012 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգը ճանաչվել է 2012 թվականի Արեւելյան Եվրոպայի դրամական փոխանցումների լավագույն համակարգը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են UNISTREAM-ից, համակարգը նման ճանաչում է ստացել` հաղթելով Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային ասոցիացիայի (IAMTN) կողմից անցկացված մրցույթի համապատասխան անվանակարգում:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվել սպասարկման որակը եւ ցանցի հարմարավետությունը, գործընկերների եւ հաճախորդների շրջանում հուսալիության եւ հայտնիության չափանիշները:

UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյան վերջերս ՄԵդիամաքս-ին տված հարցազրույցում ասել էր.  

«Մենք Հայաստանում շատ լուրջ ծրագրեր ունենք: Վստահ ենք, որ այստեղ մեր շուկայական մասնաբաժինը պետք է լինի ոչ միայն մեծ, այլ ամենամեծը: Սա միանգամայն տրամաբանական է: Մենք առաջիններից էինք, ով սկսեց աշխատել այստեղ, եւ առաջիններից, ով կարողացավ լավագույն պայմաններն առաջարկել հաճախորդներին: Մենք շատ լավ հասկանում ենք, ինչ են հաճախորդները սպասում առաջատարից, եւ ունենք ամեն ինչ, ինչը թույլ կտա մեզ մնալ առաջատարի դիրքում»:   

Դիտում՝ 3355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW