Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը իր «Մագնիս» զեղչերի եւ արտոնությունների ծրագրի շրջանակում կանցկացնի Shopping Revolution ակցիա:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, ակցիայի ընթացքում «Մագնիս» ծրագրի գործընկերները մեկ ամսվա ընթացքում կառաջարկեն էական զեղչեր խանութներում եւ ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարի մրցանակների ամենօրյա խաղարկություն:Մասնավորապես, յուրաքանչյուր օր կխաղարկվեն 10 եւ ավելի դրամական մրցանակներ: Գումարները մասնակիցներին կտրամադրվեն Shopping Revolution ակցիայի շրջանակներում հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով:Ակցիան կմեկարկի ս.թ նոյեմբերի 20-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 20-ը: Ակցիային մասնակցելու պայմանները ներկայացված են այստեղ: Tweet Դիտում՝ 3907