Հայբիզնեսբանկը եւ Czech Airlines-ը ներկայացնում են համատեղ Visa քարտեր
09.11.2012 | 08:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Հայբիզնեսբանկը եւ Czech Airlines ավիաընկերությունը Visa վճարային համակարգի միջոցով առաջարկում են բացառիկ հնարավորություններով համատեղ քարտեր: Visa Classic եւ Visa Gold համատեղ քարտերը քարտապաններին թույլ են տալիս միաժամանակ ծախսել եւ կուտակել մղոններ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, նոր համատեղ քարտի ձեւակերպման ժամանակ քարտապանը կստանա իր առաջին «ողջույնի» բոնուսային միավորները:
Ամեն անգամ օգտվելով Czech Airlines, Etihad Airways եւ SkyTeam-ի անդամ ավիաընկերությունների չվերթներից կամ գնումներ կատարելով Հայբիզնեսբանկ-Չեխական Ավիաուղիներ համատեղ քարտի միջոցով` հաճախորդը կստանա բոնուսային մղոններ:
Ի հաշիվ կուտակած մղոնների` հաճախորդները «OK Plus» ծրագրի շրջանակներում հնարավորություն կստանան ձեռք բերել Czech Airlines, Etihad Airways կամ SkyTeam-ի անդամ ավիաընկերությունների չվերթներից օգտվելու բոնուսային ավիատոմսեր: Ներկայումս Հայաստանում Czech Airlines-ի «OK Plus» հավատարիմ հաճախորդների մոտիվացման ծրագրում ընդգրկված են մոտ 8000 անդամներ:
Visa-Հայբիզնեսբանկ-Czech Airlines համատեղ ծրագրի շրջանակներում թողարկվում են դեբետային եւ կրեդիտային Visa Classic եւ Visa Gold քարտեր, որոնք թույլ են տալիս հաճախորդներին օգտվել Հայբիզնեսբանկի կողմից թողարկվող Visa վճարային քարտի բոլոր առավելություններից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: