Հայաստանը առաջինն է ԱՊՀ-ում արդյունաբերական արտադրություն աճի ցուցանիշով

08.11.2012 | 00:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շարքում արդյունաբերական արտադրության աճի ցուցանիշով:  

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, վկայակոչելով ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակատվածի հետ համեմատ, արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել է 11,6 %. 

Աճի ցուցանիշով  2-րդ տեղում է Տաջիկստանը (10,4%), իսկ 3-րդ տեղում՝ Բելառուսը (7,7%): Ռուսաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,9%-ով, Ղազախստանում՝ 0,5%-ով:

Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում ԱՊՀ որոշ երկրներում տեղի է ունեցել արդյունաբերական արտադրության անկում: Մասնավորապես, Ղրղզստանում արտադրությունը նվազել է 33,9%-ով, Ադրբեջանում`3,5%-ով, Ուկրաինայում` 1,2%-ով: Վիճակագրական կոմիտեն տվյալներ չի ներկայացնում արդյունաբերական արտադրության զարգացման տեմպերի վերաբերյալ Ուզբեկստանում, Թուրքմենստանում եւ Մոլդովայում:

Վերջերս Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13%-ով:  Նա վստահություն էր հայտնել, որ տարեվերջին արդյունաբերական արտադրանքի ծավալը կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը:

Դիտում՝ 3620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW