ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը սերտիֆիկատ է ստացել Certification International-ից

07.11.2012 | 07:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ստացել է տեղեկատվական անվտանգության ստանդարտի` ISO/IEC 27001 սերտիֆիկատ: Բանկը սերտիֆիկացվել է անգլիական Certification International ընկերության կողմից:  

ISO/IEC 27001-ը տեղեկատվական անվտանգության ստանդարտ է, որը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) եւ  Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) կողմից:

Ստանդարտում նկարագրված են տեղեկատվական անվտանգության պահանջները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգի ստեղծման, զարգացման եւ արդի պահելու համար:

ISO 27001 ստանդարտը իր պահանջներն է ներկայացնում կազմակերպության տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգին` ապացուցելու, որ տվյալ կազմակերպությունը ի վիճակի է պաշտպանել իր տեղեկատվական ակտիվները` այդ թվում հաճախորդների անձնական տվյալները, նրանց ֆինանսական ակտիվներին վերաբերող, օրենքով եւ ներքին քաղաքականությամբ սահմանված գաղտնի տեղեկատվությունն ու տվյալները:

«Տեղեկատվության պաշտպանություն» հասկացությունը միջազգային ստանդարտի կողմից նկարագրվում է ինչպես գաղտնիության, ամբողջականության եւ  տեղեկատվության հասանելիության ապահովում:

Դիտում՝ 4350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW