Երեւան: Մեդիամաքս: «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը` գործունեության 15-ամյակին ընդառաջ, կազմակերպել է անվճար սեմինարների շարք իր շրջանավարտ-մագիստրոսների համար:Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՈՒՄԿ-ի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը, կթական հիմնադրամն իր 15-ամյա հոբելյանը նշելու է 2013 թվականի ապրիլին, «ելնելով դրանից, ինչպես նաեւ առաջնորդվելով շարունակական մասնագիտական կրթության սկզբունքով, որոշեցինք անակնկալ մատուցել մեր շրջանավարտներին»:Հասմիկ Սահակյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել առաջին սեմինարը, որի ընթացքում ներկայացվել են «Եկամտային հարկի մասին օրենքը» եւ նրա պրակտիկ կիրառումը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 22-ին եւ նվիրված կլինի «Ժամանակի կառավարում» թեմային: Կրթական հիմնադրամի ղեկավարը նշել է նաեւ, որ ՀՈՒՄԿ-ի շրջանավարտներն այսօր իրենց մասնագիտական գիտելիքները հաջողությամբ կիրառում են տնտեսության տարբեր ոլորտներում` էներգետիկա, ֆինանսներ, բիզնես-խորհրդատվություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ եւ այլն: Tweet Դիտում՝ 5482