Երեւանում կայացել է տարածաշրջանի ապահովագրական եւ տեխնոլոգիական ոլորտները միավորող ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ InsureTek Armenia 2026 համաժողովը, որը միաժամանակ հանդիսանում է նման ձեւաչափով անցկացվող առաջին InsureTech միջոցառումը Հայաստանում։ Համաժողովի «Gold» հովանավորն էր ԻՆԳՈ Արմենիա ԱՓԲԸ-ն։ Միջոցառումը համախմբել էր ապահովագրական համայնքի ներկայացուցիչներին, նորարար տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներին, կարգավորող մարմինների ներկայացուցիչներին եւ ներդրողներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ՝ հաջորդ սերնդի ապահովագրական լուծումների հնարավորությունները ուսումնասիրելու եւ ոլորտի զարգացման ուղղությունները քննարկելու նպատակով։Համաժողովի շրջանակում ԻՆԳՈ ապահովագրականի ղեկավարությունը ներկայացրել է ընկերության տեսլականը ապահովագրության ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով նորարարական տեխնոլոգիաների առանցքային դերը ոլորտի զարգացման գործընթացում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձանագրման նպատակով ԻՆԳՈ-ի կողմից արդեն իսկ կիրառվող դրոնային տեխնոլոգիաների օգտագործմանը։«Ոլորտը զարգանում է՝ դուրս գալով ավանդական ապահովագրական պրոդուկտների եւ գործընթացների շրջանակից։ Ապագան պատկանում է այն կազմակերպություններին, որոնք կարողանում են համադրել տեխնոլոգիական նորարարությունը եւ գործառնական գերազանցությունը՝ ապահովելով ավելի արագ, թափանցիկ եւ անհատականացված ծառայություններ», - նշել է Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը։Միջոցառման ընթացքում քննարկվել են ապահովագրության ապագային վերաբերող առանցքային թեմաներ, ներառյալ` արհեստական բանականության կիրառման հնարավորությունները ապահովագրության ոլորտում, գործընթացների բարելավմանն ուղղված այլ տեխնոլոգիական նորարարությունները։Նշվում է, որ համաժողովի շրջանակում ԻՆԳՈ-ն արժանացել է «Digital Motor Insurer of the Year» մրցանակին՝ ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձանագրման համար նորարար թվային լուծումների ներդրման եւ դրոնների կիրառման համար։«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸԱվելի քան 28 տարի Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (ԻՆԳՈ) առաջարկում է համապարփակ ապահովագրական լուծումներ անհատ եւ կորպորատիվ հաճախորդներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջները։ ԻՆԳՈ-ն հանդիսանում է վստահելի գործընկեր հայաստանյան առաջատար ընկերությունների, բանկերի եւ հազարավոր անհատների համար՝ տարբեր անսպասելի իրավիճակներում նրանց ապահովագրելով ֆինանսական կորուստներից։ Tweet Դիտում՝ 930