ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առեւտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լեւերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։ Նոր մոտեցման կարեւոր առավելություններն են՝• մեծ քանակով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն՝ օգտագործելով առավել քիչ դրամական միջոցներ եւ չմտածելով լեւերիջի դիմաց գանձվող միջնորդավճարի մասին,• բաց դիրքեր պահելու ընթացքում օրական կուտակվող overnight SWAP տոկոսադրույքների բացակայություն,• պորտֆելի դիվերսիֆիկացման, նոր ակտիվների կամ հավելյալ բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով ավելի շատ ազատ միջոցներ ունենալու հնարավորություն,• ներդրումային ռազմավարության առավել արդյունավետ կառավարում՝ առանց հավելյալ ծախսային բեռի։Նշված փոփոխությունը, որը գործում է բացառապես բաժնետոմսերի համար, կատարվել է ARARATBANK Trading Platform (ATP) առեւտրային հարթակի ֆունկցիոնալ թարմացումների եւ ծառայությունների բարելավման շրջանակում՝ հաճախորդների ներդրումային փորձառությունն առավել արդյունավետ եւ շահավետ դարձնելու նպատակով։Ստանդարտացված շուկաներում բոլոր բաժնետոմսերի լեւերիջով առեւտուր իրականացնելու հնարավորության եւ առեւտրային հարթակի այլ նորություններին ծանոթանալու համար այցելեք ATP հարթակ կամ զանգահարեք +374 60 40 80 04 կամ +374 60 40 80 03։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 657