Երեւրան/Մեդիամաքս/. Յունիբանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել կոմունալ վճարումներ կատարել «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով` օգտագործելով ծածկանունը, գաղտնաբառն ու բանալին եւ անցում կատարելով «Կոմունալ ծառայություններ» բաժին: Բաժին մուտք գործելով՝ անհրաժեշտ է լրացնել վճարման ձեւը եւ հաստատել կատարումը, ընդ որում, եթե վճարումը հաստատվում է ժամը 17:00-ից հետո, ապա այն իրականացվում է հաջորդ օրը: Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի ծառայությունները հասանելի են թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց եւ տրամադրվում են անվճար: Համակարգի միջոցով հաճախորդները կարող են աշխատել վճարային փաստաթղթերի հետ, առաքել դրանք բանկ, ստանալ բանկային հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար: Համակարգից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմի Յունիբանկ, կնքի համապատասխան պայմանագիր եւ ստանա մուտքի իրավունք: Համակարգը չի պահանջում հատուկ ծրագրի ներբեռնում. հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով` www.unibank.am կամ www.unibank-armenia.com հասցեով: «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով: Tweet Դիտում՝ 6113