Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.6%-ով (հունվար-օգոստոսին այդ ցուցանիշը կազմել էր 8,3%): Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 4,4%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:Ս.թ. հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 796 մլրդ 430.4 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.6%-ով: Առեւտրի շրջանառությունը հունվար-սեպտեմբերին աճել է 2,9%-ով (1 տրլն 440 մլրդ 860,4 մլն), ծառայությունների ծավալը` 11,2%-ով (703 մլրդ 341,9 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 10.5%-ով (609 մլրդ 261,2 մլն), 2% անկում է արձանագրվել շինարարության ոլորտում (263 մլրդ 238,9 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 8%-ով եւ կազմել 5949,1 մլն կՎտ/ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,3% եւ 5,7%-ով:2012-ի հունվար-սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3%-ով եւ կազմել 118 225 դրամ ($295):2012-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $4 մլրդ 41,6 մլն կամ 1 տրլն 617.7 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,4%-ով:Արտահանման ծավալը հունվար-սեպտեմբերին աճել է 6%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 413.2 մլրդ դրամ կամ $1 մլրդ 32 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,2%-ով եւ կազմել 1 տրլն 204,5 մլրդ դրամ կամ $3 մլրդ 9.6 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 792,3 մլրդ դրամ (հունվար-օգոստոսի հետ համեմատ 87,9 մլրդ դրամի աճ) կամ $1 մլրդ 977,6 մլն: Tweet Դիտում՝ 1277