Երեւան/Մեդիամաքս/. Hyatt Hotels կորպորացիան հայտնել է, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը համաձայնություն է ձեռքբերել «Գինեքար» ՍՊԸ-ի հետ Երևանում «Hyatt Place» հյուրանոց հիմնելու համար: 2013թ. գարնանը գործարկվելիք հյուրանոցը գտնվելու է Հանրապետության հրապարակի հարեւանությամբ եւ կունենա 96 համար:«Մենք ուրախ ենք ներկայացնել Hyatt Place բրենդը մի քաղաքում, որը ենթարկվում է լայնածավալ տրանսֆորմացիայի եւ կատարելագործման», - ասել է Hyatt International փոխնախագահ Պիտեր Նորմանը:«Գինեքար» ՍՊԸ-ն մասնագիտանում է գինու արտադրության եւ վաճառքի վրա: Ընկերության խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը հանդիսանում է նաեւ մոսկովյան «Լուսինե» շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահը, որի նախագծերի թվում է մոսկովյան Ararat Park Hyatt հյուրանոցը: Tweet Դիտում՝ 9751