Առէկսիմբանկը սկսել է թողարկել VISA չիպային քարտեր

16.10.2012 | 00:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է թողարկել VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր, հայտնել են բանկում:

Չիպային քարտը` դա միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ եւ ունեն անվտանգության բարձր աստիճան:

Հիշեցնենք, որ սկսած 2012թ. սեպտեմբերից Բանկը թողարկում է MasterCard չիպային քարտեր, որոնց թվին ավելացել են նաեւ Visa միջազգային վճարային համակարգի քարտերը: Քարտերի թողարկումն իրականացվում է համաձայն գործող սակագների ու պայմանների` առանց լրացուցիչ միջնորդավճարների:

2012թ. III եռամսյակի տվյալներով` Առէկսիմբանկը թողարկել է թվով 5328 պլաստիկ քարտ, որից Visa` 4 524, MasterCard`451 եւ ArCa`353: 01.10.12թ. դրությամբ բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, POS-տերմինալներինը` 296:

Դիտում՝ 6030

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW