Առէկսիմբանկի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

11.10.2012 | 02:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 120-ից հասել է մինչեւ 150, հայտնել են բանկում:

Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առեւտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ հանգստի եւ զվարճանքների բազմաթիվ կետերում:

Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով Բանկի քարտը: Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճելու է, եւ երկու ամիսը մեկ անգամ այն թարմացվելու է մեր Բանկի կայքում: 

Սպասարկման կետերի ցուցակին կարող եք ծանոթանալ`այցելելով http://www.areximbank.am/am/discount_program/ էջը:

Դիտում՝ 2851

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW