Արտասահմանում բնակվող թոշակառուները կարող են այլեւս տարեկան մեկ անգամ Հայաստան չվերադառնալ

04.10.2012 | 08:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Կենսաթոշակ ստանալու համար այլեւս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստան եւ բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ եւ հայտարարություն տալ ողջ լինելու մասին։

Այս մասին Մեդիամաքս-ին յհայտնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը ընդունել է օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, որի համաձայն, կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլեւս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաեւ՝ դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակ: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաեւ օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը եւ պարտադիր չէ ՀՀ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:

Դիտում՝ 1869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW