Յունիբանկի «Մագնիս» ծրագրին միացել են նոր գործընկերներ

04.10.2012 | 07:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի «Մագնիս» արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman հագուստի խանութները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել բանկի մամլո ծառայությում, այսուհետ նշված խանութներում Յունիբանկի քարտապաններին կտրամադրվեն 15-20% զեղչեր:  

Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով Յունիբանկում դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է «Մագնիս» ծրագրի մասնակից: Ծրագրում ընդգրկված են մոտ 120 կազմակերպություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին գնումներ կատարելիս, տրամադրում են մինչեւ 40% զեղչեր: 


Դիտում՝ 6214

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW