Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ24-ի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովն այսօր գոհունակություն է հայտնել բանկի կողմից Հայաստանում եւ Բելառուսում անցկացված POS-վարկավորման թեստավորման ցուցանիշներից: POS-վարկավորումը թույլ է տալիս ձեւակերպել վարկն անմիջապես խանութում, բանկը վարկավորում է ապրանքի մինչեւ 100% արժեքը եւ չի պահանջում երաշխավորների առկայություն: Բանկի աշխատակիցները վարկի տրամադրման մասին որոշումը կայացնում են 15-20 րոպեի ընթացքում: «Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում 2011 թվականին: Այժմ POS-վարկերի պորտֆելը կազմում է 57 մլն ռուբլի, 2012թ. առաջին կիսամյակում բանկը 44.5 մլն ռուբլի ընդհանուր գումարի 3400 վարկ է տրամադրել, ինչը Հայաստանի համար վատ ցուցանիշ չէ»,- ասել է Միխայիլ Զադորնովը: Ներկայումս ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ի POS-վարկերը առաջարկվում են շուրջ 100 վաճառակետերում: ՎՏԲ24-ի նախագահի խոսքերով, մինչեւ տարեվերջ դրանց թիվը նախատեսված է հասցնել մինչեւ 225-ը: Tweet Դիտում՝ 3804