Կայացել է Առեւտրի ֆինանսավորման ակադեմիայի 8-րդ սեմինարը

27.09.2012 | 03:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամքս/. Երեւանում այսօր կայացել է Առեւտրի ֆինանսավորման ակադեմիայի թվով 8-րդ սեմինարը, որը կազմակերպել էր Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ:

«Մեր առաջնային նպատակն է հայաստանյան ներմուծող եւ արտահանող կազմակերպություններին տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ տեղից, ծանոթացնել բանկային ոլորտի այն գործիքներին, որոնք ուղղված են ներմուծողների եւ արտահանողների շահերի պաշտպանությանը»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Էյչ-Էս-Բի-Ս» Հայաստան բանկի առեւտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը:

Սեմինարի ընթացքում խոսվել է ներմուծող եւ արտահանող կազմակերպություններին անհրաժեշտ ֆինանսական գործիքների, առեւտրի ֆինանսավորման ծառայությունների, փաստաթղթային ակրեդիտիվի, արտարժութային ֆորվարդների, չինական յուանով առեւտրի սպասարկման եւ վճարահաշվարկների, բանկային երաշխիքների մասին:

Հրավիրված բանախոս, «Մուրան» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է կանխավճարային համակարգից փաստաթղթային ակրեդիտիվի անցնելու իր ընկերության փորձն ու առավելությունները:

Դիտում՝ 5124

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW