Երեւան/Մեդիամաքս/. Ամերիա ընկերությունների խումբն այսօր Երեւանում եվրոպարտատոմսերի եւ դրանց շուկայի վերաբերյալ սեմինար-քննարկում է կազմակերպել:Սեմինարը վարում էին Սբերբանկի հատուկ կարեւորության ծրագրերի եւ սուվերեն հաճախորդների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Շչաստլիվովը, Տրոյկա Դիալոգի կապիտալի պարտքային շուկաների վարչության փոխնախագահ Իլյա Դավիդովը եւ Clifford Chance իրավաբանական ընկերության մոսկովյան գրասենյակի գործընկեր Թամեր Ամառան, հաղորդում է Մեդիամաքս-ը:Սեմինարի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ երկրներից շատերը իրենց արտաքին պարտքի կառավարման գործընթացում օգտվում են եվրոպարտատոմսերի շուկաների կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներից եւ Հայաստանի համար եւս նպատակահարմար կլիներ օգտվել այդ շուկայի հնարավորություններից՝ թողարկելով արտարժույթով արտահայտված պարտատոմսեր:Սեմինար-քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, NASDAQ OMX Armenia-ի աշխատակիցներ, ինչպես նաեւ Ամերիաբանկի խոշոր հաճախորդները: Tweet Դիտում՝ 3765