Վարչապետ. «Հյուսիս-Հարավ»-ի կառուցումը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին

31.08.2012 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ին, այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Հայաստանում ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը ունեն մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն:

«Համոզված եմ, որ ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա համագործակցության ռազմավարությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Մաուրին Սիտորուսին բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և գոհունակություն հայտնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերից, այդ թվում նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքից:

Տիգրան Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի դրամաշնորհների ուղղումը դեպի մասնավոր հատվածի կայացմանը, որը հնարավորություն կտա բարելավել մեր երկրի բիզնես միջավայրը:

Տիգրան Սարգսյանը և ԱԶԲ գործադիր տնօրենը քննարկել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման, կին ձեռներեցների կողմից առաջարկվող բիզնես ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների բարելավմանը և այլ համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:

Դիտում՝ 1801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW