Առէկսիմբանկը հոգացել է սիրիահայ երեխաների տրանսպորտային ծախսերը

27.08.2012 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը:

Սիրիայում ընթացող վերջին իրադարձությունների հետ կապված` Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ եւ մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ Դամասկոսից եւ Հալեպից Հայաստան են տեղափոխվել հայ երեխաներ` պատմական հայրենիքում ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու նպատակով ավիաչվերթները ֆինանսավորվել են նաեւ Պրոմեթեյ Բանկի եւ Հայբիզնեսբանկի կողմից:    
 



Դիտում՝ 7342

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW