Յունիբանկը մրցանակներ է հանձնել «Մագնիս» ծրագրի մրցույթի հաղթողներին

22.08.2012 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը մրցանակներ է հանձնել «Մագնիս» ծրագրին նվիրված մրցույթի 5 հաղթողներին:

Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում կազմակերպված մրցույթի շրջանակներում մասնակիցները պատասխանել են «Մագնիս» ծրագրի, գործընկեր ընկերությունների եւ նրանց կողմից Յունիբանկի քարտապաններին տրամադրվող զեղչերի պայմանների վերաբերյալ հարցերին: Միաժամանակ, մասնակիցները ներկայացրել են հետաքրքիր առաջարկներ «Մագնիս» ծրագրի հետագա զարգացման ուղղությամբ: 

Հաղթողները տարբեր մրցանակներ են ստացել «Մագնիս» ծրագրի գործընկեր ընկերություններից: Բացի այդ, Յունիբանկը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին է տրամադրել «Magniscard» քարտեր, որոնք հնարավորություն են տալիս առեւտրի եւ սպասարկման մոտ 100 կետերում օգտվել մինչեւ 40% զեղչերից եւ ստանալ մինչև 500 հազ. դրամի վարկային միջոցներ` առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու: 

«Մագնիս» արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից:  Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ:

Դիտում՝ 3152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW