Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7%-ով: Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 7,2%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում:Ս.թ. հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 595 մլրդ 268.7 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13.4%-ով: Առեւտրի շրջանառությունը հունվար-հուլիսին աճել է 2,9%-ով (1 տրլն 52 մլրդ 585,4 մլն), ծառայությունների ծավալը` 11%-ով (535 մլրդ 125,7 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 10.2%-ով (290 մլրդ 480,4 մլն), 5,2% անկում է արձանագրվել շինարարության ոլորտում (165 մլրդ 449,1 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7,6%-ով եւ կազմել 4716,5 մլն կՎտ/ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,2% եւ 6,6%-ով:2012-ի հունվար-հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.6%-ով եւ կազմել 116 928 դրամ ($294.1):2012-ի հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $3 մլրդ 138,5 մլն կամ 1 տրլն 247.6 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,1%-ով:Արտահանման ծավալը հունվար-հուլիսին աճել է 13.1%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 319.1 մլրդ դրամ կամ $802,2 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,4%-ով եւ կազմել 928,5 մլրդ դրամ կամ $2 մլրդ 336.3 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-հուլիսին կազմել է 609,4 մլրդ դրամ կամ $1 մլրդ 534,1 մլն: Tweet Դիտում՝ 4566