Երեւան/Մեդիամաքս/. Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի եւ Ինեկոբանկի համատեղ ծրագրի շրջանակներում այսօր Վանաձոր քաղաքի Չուխաջյան 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչները նշեցին իրենց շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտը: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Ինեկոբանկի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիրը 2011թ. հուլիսից: Ծրագրի նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիքը, շքամուտքը, ջրերի խողովակները, ջերմամեկուսացումը, վերելակը եւ այլն: Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Վանաձորի մեկ շենքի տանիքի վերանորոգմամբ, եւ շինարարական աշխատանքներն ավարտելու կապակցությամբ Հաբիթաթ Արմենիան, Ինեկոբնակ ՓԲԸ-ի եւ Վանաձորի քաղաքապետարարանի հետ համատեղ կազմակերպել էր «Հանրային շնորհանդես»: Tweet Դիտում՝ 2235