Հայփոստը վերաբացեց եւս երկու բաժանմունք

01.08.2012 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիմաքս/. Այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Զվարթնոց (թիվ 1109) եւ Վաղարշապատ (թիվ 1101) համայնքների Հայփոստի բաժանմունքների վերաբացումը:

Բաժանմունքներն ամբողջովին կահավորված եւ ձեւավորված են` համաձայն Հայփոստի կորպորատիվ ոճի; արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը:

Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր եւ այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյուն»-ում հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս եւ այլն:

Հայաստանի ազգային փոստային օպերատորի կառավարիչ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է ներդնել բնակչության կողմից պահանջված կոմերցիոն եւ փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական եւ այցելուների (visitor) ապահովագրությունը, սուրհանդակային եւ այլ ծառայություններ, հայտնել են ընկերությունում:

Դիտում՝ 2092

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW