Երեւան/Մեդիամաքս/. Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում աճել է 44.8%-ով եւ կազմել 8 մլն 51.3 հազ. լիտր:Գինու արտադրությունը նույն ժամանակահատվածում նվազել է 33.8%-ով եւ կազմել 2 մլն լիտր, հաղորդում է ՀՀ Ազգային վիճծառայությունը:Օղու եւ լիկյորի արտադրությունն առաջին կիսամյակում աճել է 50.4%-ով (4 մլն 44.5 հազ. լիտր), իսկ գարեջրինը՝ մնացել նույն մակարդակում (6.5 մլն լիտր):Բնական նյութերի արտադրությունը Հայաստանում առաջին կիսամյակում աճել է 14.2%-ով (7 մլն 189.2 հազ. լիտր), իսկ այլ ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ նվազել 2.2%-ով (16 մլն լիտր): Tweet Դիտում՝ 4636