Երեւան: Մեդիամաքս: Դրամի ներկայիս արժեզրկումը նորմալ եւ առողջարար երեւույթ է Հայաստանի տնտեսության համար` վճարային հաշվեկշռի բարելավման եւ արտահանման խթանման տեսակետից, այսօր ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:Նա շեշտել է նաեւ, որ կարեւորագույն նախապայմանը դրամի արժեզրկման պարագայում կառավարելի գնաճն է, ինչպես նաեւ հավելել, որ, լուրջ կամ կտրուկ փոփոխություններ արտարժույթի շուկայում չեն սպասվում:Բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը նշել է, որ դրամի արժեզրկումը էական ազդեցություն չի թողել բանկի հաճախորդների վարքագծի վրա եւ դոլարային եւ դրամական խնայողությունների համամասնությունները բանկում չեն փոփոխվել:Այս տարվա մայիսի կեսերից մինչեւ հուլիսի սկիզբ դոլարն արժեւորվել է ՀՀ դրամի նկատմամբ շուրջ 6,5%-ով՝ 393-ից հուլիսի 4-ին հասնելով 418,66 դրամի դոլարի դիմաց, ինչից հետո դրամը սկսել է արժեւորվել՝ հուլիսի 19-ի դրությամբ՝ հասնելով 411,89 դրամի $1-ի դիմաց: Tweet Դիտում՝ 3099