Առէկսիմբանկի թողարկած վճարային քարտերի քանակն աճել է 77,7%-ով

19.07.2012 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 5 476, որից   VISA - 1 803, MasterCard - 1 915, ArCa - 1 758; 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 77.7% աճ:

Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 819 071 հազ. դրամ` 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցելով 14.35% աճ:  

2012թ. II եռամսյակում միջոցների շրջանառությունը բանկի՝ կանխիկի տրամադրման կետերում կազմել է 9 373 մլն դրամ, որոնցից 2 884 մլն-ը կազմում է POS-տերմինալներով, իսկ 6 489 մլն-ը՝ բանկոմատներով շրջանառությունը: 2011թ. II եռամսյակի հետ համեմատ աճը կազմել է 20,55%: 

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով Առէկսիմբանկի կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմել է 100 271` 2011թ. միեւնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,55%-ով:

Դիտում՝ 3601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW