Ծաղկաձորի «Ադիգազ» համալիրը սեպտեմբերից կկրի Tsaghkadzor Marriott Hotel անվանումը

03.07.2012 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի Marriott ընկերությանը, իսկ համալիրը կկրի Tsaghkadzor Marriott Hotel անվանումը:

Այսօր համապատասխան համաձայնագիր են ստորագրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը եւ Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն:

«Նախագիծը կյանքի կոչվեց եւ իրականություն դարձավ «Գազպրոմ» ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում: Չնայած նրան, որ հյուրանոցային համալիրը «ՀայՌուսգազարդ»-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընդգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին», - ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը:

Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012թ. սեպտեմբերին`  միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք եւ բարձրակարգ ծառայություններ:

Դիտում՝ 4597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW