Երեւան/Մեդիամաքս/. Այսօր տեղի է ունեցել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի արդյունքները: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ -ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի գնահատմամբ, անցած տարին “դրական էր բանկի համար”: “Մենք ուժեղացրեցինք մեր դիրքերը բոլոր շուկաներում եւ կփորձենք նույն միտումը պահպանել նաեւ այս տարի», - ասել է նա։ Աշոտ Օսիպյանի խոսքերով, 2011թ. համեմատ բանկն արդեն իսկ ունի մոտ 40% աճ բոլոր ցուցանիշներով:Հաշվետու տարվա ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ -ի կարեւոր իրադարձություններից էր սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրումը, որի շրջանակում բանկը ներգրավեց $12մլն Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով:2011 թ-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը ստորագրեցին $10 մլն-ի նոր վարկային պայմանագիր:Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված սահմանաչափը «Միջազգային առեւտրի խթանման» ծրագրի շրջանակներում կրկնապատկվեց եւ հասավ $6 մլն-ի:2011 թ-ին բանկում ներդրվեցին «Petrol Plus» նոր համակարգի եւ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երկակի (DUAL) կիրառման քարտերը:ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՀՀ կենտրոնական բանկից ստացավ «ԴԱՅՆՐԶ ՔԼԱԲ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գնահատմամբ, «վերջին երեք տարիներին, ապահովելով ակտիվների առաջընթաց աճ, բանկն էականորեն բարելավել է իր դիրքերը համակարգում եւ վայելում է հաճախորդի ու գործընկերների վստահությունը»: Tweet Դիտում՝ 2222