«Առաջիկա տարիներին հասնելու ենք պարտադիր բժշկական ապահովագրությանը»

18.06.2012 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա տարիների ընթացքում հասնելու ենք Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:

«Խնդիրը պետք է այնպես կարգավորվի, որ քաղաքացին եւ բժիշկը ֆինանսական հարցերով չզբաղվեն: Ներկա պահին մենք զարգացնելու ենք կամավոր բժշկական ապահովագրությունը, ինչն արդեն արդյունքներ է տալիս»,  - ասել է նա;

Նախարարը ասել է, որ իր ուշադրության կենտրոնում լինելու են բազմաթիվ հարցեր՝ առողջության պահմանման առաջնային խնդրից մինչեւ որակյալ մասնագիտական օգնություն:

Դիտում՝ 2786

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW