Հայբիզնեսբանկը միացել է Unistream համակարգին

18.06.2012 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայբիզնեսբանկը, ընդլայնելով միջազգային փոխանցումների ոլորտում համագործակցության շրջանակները, միացել է Unistream միջազգային փոխանցումների համակարգին:

Unistream համակարգը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 պետություններում` շուրջ 300.000 սպասարկման կետերում, որոնցից 185 000 կետ (ներառյալ տերմինալները) Ռուսաստանի Դաշնության տարածքում, ավելի քան 15 000 կետ` ԱՊՀ երկրներում եւ ավելի քան 110000 կետ` այլ երկրներում:

Այժմ Unistream համակարգի կետերի թիվը կավելանա եւս 30-ով` շնորհիվ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գործող Հայբիզնեսբանկի մասնաճյուղերի:

Դիտում՝ 3592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW