Երեւան/Մեդիամաքս/. Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբի (CAFA) անդամները Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի փորձագետների հետ քննարկել են Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին (ԽՀԱԱՀ) եւ մաքսային բարեփոխումներին վերաբերող հարցեր:Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առեւտրի գծով քաղաքականության խորհրդատու Վիլեմ վան դեր Գիսթը ներկայացրել է ազատ առեւտրի համաձայնագրի առանցքային կետերը, ինչպես նաեւ վիճակագրական տվյալներ` Հայաստանից դեպի եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արտահանվող ապրանքների ու ծավալների շուրջ: ԵՄ խորհրդատվական խմբի մաքսային գծով փորձագետ Թոմաս Հեմփենսթոլը ներկայացրեց է Հայաստանի մաքսային բարեփոխումների ծրագիրը: Նա նշել է, որ դրանք պետք է ավարտին հասցվեն 4 տարվա ընթացքում:Քննարկման ընթացքում CAFA անդամ-ընկերություններին ներկայացվեցին նորարար ու պրակտիկ լուծումներ, ինչպես, օրինակ, մաքսային վճարումներ բանկային երաշխիքային եղանակով, մաքսային ծառայողի այցի կազմակերպում ներկրող/արտահանող ընկերության տարածք, սեմինար-հանդիպումներ մաքսային ծառայողների ու առեւտրի ներկայացուցիչների միջեւ: Tweet Դիտում՝ 1655