Վահագն Հովնանյանի բիզնեսը տուժում է, քանի որ “Հայաստանում ժողովուրդ չի մնացել”

12.06.2012 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: “Հովնանյան Ինթերնեյշնլ” ընկերության նախագահ Վահագն Հովնանյանն այսօր հայտարարել է, որ անշարժ գույքի իր բիզնեսն այս տարի տուժել է, քանի որ “Հայաստանում ժողովուրդ չի մնացել”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, սփյուռքահայ գործարարն այսօր կայացած ասուլիսում ասել է, որ “անշարժ գույքի բիզնեսի համար սա ամենադժվար տարին է, քանի որ շուկայում գնորդներ չկան”:

“Այս տարի բնակարաններով ավելի շատ հետաքրքրված են Սիրիայի, Իրանի, Եգիպտոսի հայերը: Տեղացիներն էլ են հետաքրքրվում, սակայն դրամ չունեն”,- ասել է նա:

Միաժամանակ, նա նշել է, որ “Վահագնի թաղամասում” մինչ օրս անշարժ գույքի 63%-ը ձեռք են բերել հայաստանաբնակները, իսկ 37%-ը` աշխարհի տարբեր անկյուններից ժամանած անձինք:

Դիտում՝ 2742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW