Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ը պարգեւատրել է լավագույն հաճախորդներին

12.06.2012 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ը այսօր պարգեւատրել է առեւտրի ֆինանսավորման գծով իր լավագույն հաճախորդներին:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը հավաստագրեր ու հուշանվերներ է հանձնել 5 հաճախորդների նույնքան անվանակարգերում:

«Միջազգային առեւտրի մրցանակ» անվանակարգում լավագույն հաճախորդ է ճանաչվել ԷդՍպո ընկերությունը, «Նորարարական առեւտրի մրցանակ» անվանակարգում՝ Մանանա Գրեյն-ը, «Նորեկ հաճախորդ առեւտրի մրցանակ» անվանակարգում՝ Ֆուրնիֆուդ ընկերությունը, «Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ» անվանակարգում՝ Արայ-ը, իսկ մրցանակաբաշխության «Գլխավոր մրցանակը» շնորհվել է Կարկոմավտո ընկերությանը:

«Առեւտրի ֆինանսավորման մեր մասնագետները Հայաստանի ներմուծողներին եւ արտահանողներին աջակցում եւ խորհրդատվություն են տրամադրում յուրաքանչյուր օր՝ նաեւ լուրջ համբավ ձեռքբերած HSBC Առեւտրի ֆինանսավորման ակադեմիայի միջոցով: Բանկին բաժին է ընկնում Հայաստանի առեւտրի ֆինանսավորման շուկայի 36%-ը, սակայն մեր նպատակն է հասնել նրան, որ բոլոր բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները, գործընկեր բանկի հարցում ընտրություն կատարեն հօգուտ մեզ»,- նշել է բանկի ղեկավար Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011-ին HSBC Բանկ Հայաստան-ի կողմից առեւտրի ֆինանսավորման ծավալներն աճել են 43%-ով՝ կազմելով 18,5 մլրդ դրամ: Մասնավորապես, թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների ծավալն աճել է 61%-ով (5 մլրդ), բանկային երաշխիքները՝ 24%-ով (6,1 մլրդ), ներմուծման վարկերի ծավալը՝ 28%-ով (2,3 մլրդ):

Դիտում՝ 2755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW