Սբերբանկը $3.5 մլրդ-ով թուրքական բանկ է գնել
08.06.2012 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://crediting.biz

Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան Սբերբանկը համաձայնագիր է կնքել ֆրանկո-բելգիական Dexia բանկային խմբի հետ $3.5 մլրդ-ով վերջինիս պատկանող թուրքական Denizbank-ի բաժնետոմսերի 99.85%-ի ձեռքբերման մասին, հայտնել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը:
Նա հույս է հայտնել, որ գործարքը կավարտվի մինչեւ տարեվերջ, գրում է Gazeta.ru-ն:
1938թ. հիմնադրված Denizbank-ի ակտիվները տարեսկզբին գնահատվել են շուրջ $25 մլրդ:
Սա տարեսկզբից ռուսական բանկի կողմից երկրորդ արտասահմանյան ձեռքբերումն է. փետրվարին ավարտվել է ռուսական բանկի կողմից $505 մլն-ով ավստրիական Volksbank International-ի ձեռքբերման գործարքը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: