Հունիսի 3-ին կկայանա «ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2012» մրցաշարի եզրափակիչը

01.06.2012 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 3-ին կկայանա «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2012» մրցաշարի եզրափակիչը:

Մայիսի 31-ին կայացել են մրցաշարի կիսաեզրափակիչները, որոնցից առաջինում Մարտունու թիվ 3 դպրոցի թիմը 8:7 հաշվով հաղթել է Հրազդանի թիվ 11 դպրոցի թիմի նկատմամբ, իսկ երկրորդում` Գյումրու թիվ 15 դպրոցի թիմը 20:4 հաշվով հաղթանակ է տարել Գորիսի թիվ 6 դպրոցի թիմի նկատմամբ:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին եւ անցնում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 613 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականին ծնված ավելի քան 4900 տղաներից եւ աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը մրցում են վերջնական հաղթողին որոշելու համար:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել եւ զարգացնել ֆուտբոլը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ:

Դիտում՝ 1679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW