Շվեյցարական MBA SBS եւ ՀՌՀ Բիզնես-դպրոցների շրջանավարտները ստացել են դիպլոմները

22.05.2012 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում (ՀՌՀ) կայացավ Շվեյցարական Բիզնես MBA SBS եւ ՀՌՀ Բիզնես-դպրոցների շրջանավարտների դիպլոմների հանձնումը:

13 հոգի դարձան ՀՌՀ Ֆինանսներ եւ բանկային գործ եւ SBS Մարկետինգ համատեղ ծրագրի շրջանավարտներ:

«Ես շատ գոհ եմ, որ այդ ծրագիրն իրականացվում է մեր համալսարանում: Շվեյցարական Բիզնես-դպրոցի հետ մեր համագործակցության ժամանակահատվածում ակնհայտ դարձավ, որ դա երիտասարդ հավակնոտ մասնագետների համար մասնագիտացում ստանալու լավ հնարավորություն է: Հայաստանում մասնագետները ավելի պահանջված են դառնում, եւ ես հուսով եմ, որ աշխատակիցների եւ գործատուների միջեւ մրցունակությունը կաճի»,- ասել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ժամանել է SBS Շվեյցարական Բիզնես-դպրոցի դոկտոր Բերտ Վոլֆսը:

ՀՌՀ Բիզնես-դպրոցը ստեղծվել է 2008 թվականին: Ներկայումս SBS-ը Հայաստանում առաջարկում է հետեւյալ մասնագիտացումներով MBA ծրագրեր. մարքեթինգ, ֆինանսներ եւ բանկային գործ: Ծրագրի ավարտից հետո շրջանավարտներին տրվում է Շվեյցարական MBA SBS եւ ՀՌՀ Բիզնես-դպրոցների դիպլոմ:

Դիտում՝ 5242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai