Մեր բանկային հատվածում “տաք փողեր” չկային, ասել է ՀՀ վարչապետը

10.04.2012 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ մեր երկրի բանկային հատվածն ԱՊՀ այլ երկրների համեմատ ավելի լավ էր պատրասվել ճգնաժամին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն այս մասին ասել է ՌԲԿ-ի հարցազրույցի ժամանակ:

“Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ մենք բանկային հատվածի բարեփոխումներն ավարտել էինք ավելի վաղ, քան այլ երկրներում, եւ մեր բանկային հատվածում “տաք փողեր” չկային: Վերահսկողությունը շատ ուժեղ էր, եւ բանկերի հրապարակային հաշվետվությունները համապատասխանում էին իրականությանը, չկային վատ ակտիվներ, իսկ իրացվելիությունը պահվում էր բարձր մակարդակի վրա: Ի տարբերություն Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, որտեղ ներգրավված էին միջազգային ֆինանսական շուկաների “տաք փոխերը”, միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը մեզ շրջանցեց”, - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ճգնաժամը իրական հատվածի միջոցով հարվածեց Հայաստանին իր երկրորդ ալիքով:

“Նախեւառաջ, դա կապված էր Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ: Առաջին հերթին, մեր իրական հատվածում շատ բարձր է ռուսական ընկերությունների մասնաբաժինը: Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում հիմնական ներդրումներն արվում են Ռուսաստանից: Երրորդ գործոնը մասնավոր փոխանցումներն են: Հայաստանի շատ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում, եւ տարեկան մոտ  $ 1 մլրդ-ի մասնավոր փոխանցումները Հայաստանի համար էական նշանակություն ունեն”, - ասել է վարչապետը:

“Այս ճգնաժամից մեր քաղած հիմնական դասն այն է, որ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել արտադրական քաղաքականությանը, դիվերսիֆիկացնել ազգային համախառն ներքին արդյունքի կառուցվածքը, իրական հատվածում բարեփոխումները կատարել ավելի արագ տեմպերով”,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 4638
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW