Երեւան: Մեդիամաքս: Գեոթիմ ընկերությունը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) համագործակցելու են “Սպորտի եւ խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի Գորայք, Գնդեվազ եւ Սարավան համայնքներում:Գեոթիմ ընկերությունը պարտավորություն է վերցրել նպաստել այս համայնքների երկարաժամկետ զարգացմանը, որի անբաժան մասն է լինելու սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը եւ երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը: Համագործակցելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի եւ երեք համայնքների հետ, Գեոթիմը կօգնի լուծել գյուղական վայրերի համար չափազանց կարեւոր հարց՝ երեխաների եւ երիտասարդների առողջ զբաղվածություն: «Սպորտի եւ խաղաղության դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել սպորտը եւ առողջ ապրելակերպը Գորայքում, Գնդեվազում եւ Սարավանում. այն ներառելու է 9-14 տարեկան 140 երեխաներ եւ պատանիներ, որոնց հետ կաշխատեն ՀՖՖ լավագույն մարզիչները: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են 10 տեղացի ուսուցիչներ, ապահովվելու է ամառային հանգիստը ՀՖՖ-ի Հանքավան սպորտային ճամբարում, կազմակերպվելու են միջգյուղական սպորտլանդիաներ եւ ֆուտբոլային մրցումներ: Tweet Դիտում՝ 1897