Մեր խոցելի կետը հարկային եւ մաքսային վարչարարությունն է, ասել է Տիգրան Սարգսյանը

31.03.2012 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում «մեր խոցելի կետը հարկային եւ մաքսային վարչարարությունն է»:

Հանդես գալով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը զեկույցում բարելավվել է 6 կետով, եւ մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:

«Ամենակարեւորն այն է, որ Հայաստանն առաջինն է իրականացրած 5 բարեփոխումների քանակով: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նոր հաջողություններ ունենանք, այսինքն` պետք է շարունակենք լրջագույն բարեփոխումների իրականացումը: Մեր խոցելի կետը հարկային եւ մաքսային վարչարարությունն է, հույս ունենք, որ 2011-ին իրականացրած այն փոփոխությունները, մասնավորապես, էլեկտրոնային համակարգով հաշվետվությունների ներդրումը, ընդհանուր հաշվետվությունների կրճատումը, վարչարարական կանոնների պարզեցումը, իրենց դրական դրսեւորումները ցույց կտան այս տարվա ընթացքում»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 1840

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW