«ՄԳԱ Վոթըր»` մրցակիցները օգտագործում են բոլոր մեթոդները

30.03.2012 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՄԳԱ ՎՈԹԸՐ» ընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ “«Մաքուր ջուր»-ը որեւէ տեղ որեւէ միջոցով երբեւէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող բնական աղբյուրի խմելու ջուրն ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող եւ ջրամատակարարման ցանցով առաքվող”:

Ընկերությունը տեղեկացրել է, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012թ կայացրած որոշումը:
 
“Մեր ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն բնական աղբյուրի խմելու ջուր է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է` Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել եւ միշտ փոխանցվել է մեր սպառողներին”, - ասված է հայտարարության մեջ:

“Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ եւ ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Այսպիսով “ՄԳԱ Վոթըր”  ընկերությունը հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշգրիտ տեղեկություններ: Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը, օգտագործելով  բոլոր մեթոդները”, - ասված է հայտարարության մեջ:

Դիտում՝ 1778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW