ՀՀ-ն ու Իտալիան քննարկում են զբոսաշրջության զարգացման հնարավորություններ

30.03.2012 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Իտալիա. զբոսաշրջության զարգացման հնարավորություններ» համաժողովը:

Այն անցկացվում է Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի շրջանակներում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հեռանկարային ուղիները:

Միջոցառումը շարունակությունն է անցյալ տարվա հոկտեմբերին Վենետիկում կազմակերպված նմանատիպ համաժողովի, որին մասնակցում էին երկու երկրների շուրջ 55 ընկերություններ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, Իտալիայի Վենետո մարզը, Վենետիկի առեւտրի պալատը, Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանությունը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Դիտում՝ 1686

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW