IFC-ն “Բիբլոս Բանկ Արմենիա”-ին կտրամադրի $10 մլն

27.03.2012 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) “Բիբլոս Բանկ Արմենիա”-ին կտրամադրի $ 10 մլն վարկ` բնակարանային էներգաարդյունավետությունը քաջալերման ուղղված վարկավորում ձեւավորելու նպատակով` նպաստելով էներգիայի խնայողությանը եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:

“Բիբլոս Բանկ Արմենիա”-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն ասել է, որ “էներգաարդյունավետությունը խթանելու եւ համապատասխան վարկավորման միջոցով մենք կարող ենք օգնել Հայաստանի բնակարանատերերին` նվազեցնելու էներգիայի համար ծախսվող գումարները”:

“Նման ֆինանսավորումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում”, - ասել է նա:

Արարատ Ղուկասյանն ավելացրել է, որ ծրագիրը պատրաստ կլինի 3 ամսից:

Դիտում՝ 4012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW