Կառավարությունը կշարունակի գազի գնի մասնակի փոխհատուցումը

22.03.2012 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն որոշել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը փոխանցել 205 մլն դրամ` անապահով ընտանիքների կողմից 2011թ. IV եռամսյակում սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

Վարչապետը հիշեցրել է, որ անապահով ընտանիքներից 300 խոր. մետր գազի քանակության համար 1 խոր. մետրի համար 132 դրամի փոխարեն գանձվում է 100 դրամ:

Դիտում՝ 2340

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW