Տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հասցվել է ՀՆԱ-ի 32.9 տոկոսին, ասել է ՀՀ նախագահը

10.03.2012 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բնակչության եւ տնտեսավարողների խնայողությունների հաշվին ձեւավորված ավանդներն ավելի քան եռապատկվել են` հասնելով 983 միլիարդ դրամի:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է` այսօր ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարում:

«Ընդ որում ավանդատուների քանակն այդ ընթացքում ավելացել է 595 հազարով, որոնցից 565 հազարը ֆիզիկական անձինք են: 2006 թվականի 9.2 տոկոսից 2011 թվականի տարեվերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հասցվել է ՀՆԱ-ի 32.9 տոկոսին: Համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության ողջ համախառն ներքին արդյունքը 2001 թվականին», - ասել է նախագահը:

Դիտում՝ 2004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW